Թարթառի շրջանում երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա

Թարթառի շրջանում ճանապարհաշինարարական աշխատանքներով զբաղվող երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա, տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել այն շրջանում, որտեղ ականազերծման աշխատանքներ չեն իրականացվել։

Տուժածները` Ֆաիգ Սաֆարովն ու Ալիշան Սաֆարովը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է Sputnik Արմենիա։