2022-02-18 17:19
Լրատվական գործակալություններ
Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն աշխատակազմերի ներկայացուցիչների հետ այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր:
ՀՀ ՄԻՊ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: