Սյունիքի նախկին փոխմարզպետը ԶՊՄԿ-ում կփոխարինի Ավինյանին

Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԶՊՄԿ-ից։

Նշենք, որ դադարեցվել են Տիգրան Ավինյանի լիազորությունները որպես ԶՊՄԿ խորհրդի անդամ, և ԶՊՄԿ–ի խորհրդի անդամ է նշանակվել Նարեկ Բաբայանը։

Հավելենք միայն, որ Տիգրան Ավինյանը խորհրդի անդամ էր նշանակվել 2022 թ–ի հունվարին։

Ի դեպ, մամուլում լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում Ավինյանը պետք է Երևանի փոխքաղաքապետ նշանակվի, ինչի համար էլ նման փոփոխություններ են արվել։