2022-02-19 09:43
Լրատվական գործակալություններ
0
Ալեն Սիմոնյանը ԶՈւ թիկունքի նոր պետ է նշանակել
ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով՝ Ռոմիկ Մարգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքից։
Սիմոնյանի մեկ այլ հրամանագրով Արամ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ։