Արայիկ Հարությունյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի կայքէջից:

Արայիկ Հարությունյանը 2021 թվականի օգոստոսի 9-ից զբաղեցնում էր այդ պաշտոնը: