2022-02-19 16:15
Լրատվական գործակալություններ
Վահե Հակոբյանը հանդիպումներ է անցկացրել Պորտուգալիայում
Ոչ պաշտոնական այցով Պորտուգալիայում գտնվող «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հանդիպել են Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի և Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանի հետ:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Բարձրաձայնվեցին տարբեր օրակարգային հարցեր և խնդիրներ, քննարկվեցին լուծումների և հնարավոր համագործակցությունների եղանակներ, հայտնում են կուսակցությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։