Պուտինը բալիստիկ հրթիռների արձակումներով հայտարարել է զորավարժությունների մեկնարկի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բալիստիկ հրթիռների արձակումներով մեկնարկ է տվել ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՌԴ նախագահն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իրավիճակային կենտրոնից հետևում է բալիստիկ հրթիռների ուսումնական արձակմանը։

ՌԴ ՊՆ–ի տվյալներով` զորավարժություններին մասնակցում են օդատիեզերական ուժերը, Հարավային ռազմական օկրուգը, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմը: Զորավարժությունների շրջանակում նախատեսվում է ստուգել ռազմական կառավարման մակարդակը, մարտական հաշվարկների, անձնակազմերի պատրաստականությունը, ռազմավարական միջուկային և ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։