ՊԲ․ Արցախում հրազենային վիրավորում ստացած ՊԲ ժամկետային զինծառայողի առողջական վիճակը բավարար է

Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի կրակոցից փետրվարի 15-ին հրազենային գնդակային վիրավորում ստացած ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանի առողջական վիճակը բավարար է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Պաշտպանության բանակից։

ՊԲ-ից հայտնեցին նաև, որ զինծառայողը հետվիրահատական բուժում է անցնում։