Ադրբեջանում հետախուզում է հայտարարվել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի զինդատախազությանը։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել էր, որ ադրբեջանցի իրավապահները մտադիր են սեղմ ժամկետում ձերբակալել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բաքվի դատախազությունը Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի հրթիռակոծման» մեջ, տեղեկացնում է ArmeniaToday.news։