2022-02-21 20:10
Լրատվական գործակալություններ
Պուտին․ Այսօր որոշում կկայացվի ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման վերաբերյալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այսօր որոշում կկայացնի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ նրան նման խնդրանքով դիմել էին ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը։
«Ձեր կարծիքները լսվեցին։ Որոշումը կկայացվի այսօր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հանդիպման, այս խորհրդակցության համար»,- ասել է ՌԴ նախագահը Անվտանգության խորհրդի նիստից հետո։
Վլադիմիր Պուտինի համապատասխան հայտարարությունից մի հատված հրապարակվել է RIA_Kremlinpool Telegram ալիքում։