Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում. Եվրոպայի արձագանքը Պուտինի որոշմանը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը որակել են որպես միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։

Եվրոպական կառույցներն այս կերպ են արձագանքել ՌԴ նախագահի հեռուստաուղերձին ու անմիջապես դրանից հետո անկախության հռչակագրերի վերաբերյալ որոշումների ստորագրմանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը պատժամիջոցներով կպատասխանի Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: