753 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 416 510

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 753-ով և դարձել 416 510: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 12 408 մարդ (-1 341), կատարվել է 2 870 459 թեստավորում (+5 588), առողջացել են վարակվածներից 394 155-ը (+2 075): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 16-ով և դարձել 8 354։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3-ով ու կազմել 1 593, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։