2022-02-22 11:55
Լրատվական գործակալություններ
0
«Հրապարակ». ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՄԵՐԺԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՊԱՏՎԻՆ ՏՐՎԱԾ ԸՆԹՐԻՔԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երևան ժամանեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ թվում՝ 2 ադրբեջանցի պատվիրակ։ Նրանք այսօր «համալիրում» նիստ կանեն։ ՀՀ ԱԺ-ից մասնակցելու են Եվրանեսթի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատվիրակները՝ Հայկ Մամիջանյանը, Արթուր Ղազինյանը, Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը։ Երեկ պատվիրակության անդամների պատվին ընթրիք է տրվել «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանում, որին ընդդիմադիրները չեն մասնակցել։
Այսօր ևս ընթրիք է նախատեսված «Յասաման» ռեստորանում, որը ևս ընդդիմադիրները մերժել են։ Ասացին՝ չեն ցանկացել նրանց հետ մի սեղանի շուրջ նստել, հաց կիսել։ Փոխարենը պատրաստվում են սուր ելույթներ ունենալ՝ ընդդեմ Ադրբեջանի, բարձրացնել գերիներին առնչվող և այլ հարցեր»։