Bloomberg. ԱՄՆ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԻՐ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԼԵՀԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինայում իր դեսպանատունը երկրից ժամանակավորապես հեռացնելու հարցը, որի ամենահավանական ուղղությունը Լեհաստանն է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Միացյալ Նահանգները Ուկրաինայում դեսպանատան աշխատակիցներին տեղափոխում է Լեհաստան՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նրանք կարող են վերադառնալ, եթե ռուսական ներխուժումը տեղի չունենա»,- Twitter-ում գրել է Bloomberg-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը։

Պետդեպարտամենտը և Ազգային անվտանգության խորհուրդը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։

Panorama.am