Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ. ԱԼԻԵՎԸ ԴԱԺԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել։ Ռուսաստանը ճանաչեց Դոնբասի անկախությունը, վաղը առավոտյան Դուման ռատիֆիկացնելու է Դոնբասի անկախությունը, Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն քննարկում են Ռուսաստանի դեմ սանկցիաներն ու մեկուսացումը, իսկ Ալիևը նույն օրը պետք է ստորագրի «դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը»։

Պարզ է, որ Ալիևը չգիտեր, թե ինչ է կատարվելու այդ օրը, իսկ Պուտինը գիտեր ու հենց այդ օրն է դա կազմակերպել։

Ալիևը կամ պետք է չեղարկի հանդիպումը (համապատասխան հետևանքներով հանդերձ), կամ, ըստ էության, իր այցով ողջունի Դոնբասի անկախությունն, իսկ Արցախում ռուսական բազա է տեղակայված։

Գնալու դեպքում դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու»։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում։ Նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը։ Բանակցությունների արդյունքով կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»։

Panorama.am