Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ՝ ԵՐԵՎԱՆԻՑ ԱՐՎԱԾ ԳՐԱՌՄԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԽՐԱԽՃԱՆՔ» Է

Բաքվի բռնապետի խորհրդարանի՝ Երևան ժամանած ներկայացուցիչն այնքան համարձակություն ունի, որ «Արցախը Ադրբեջան է!» հետնանկարով իր թվիթերյան օգտահաշվի միջոցով մեր մայրաքաղաքից ողջույններ է հղում աշխարհի ադրբեջանցիներին և շնորհավորում նրանց «Ջրի չորեքշաբթին»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեկնաբանություններում «խրախճանք» է՝ «Երևանն Ադրբեջան է», «վստահ եմ՝ որոշ ժամանակ անց վերադառնալու ենք մեր հայրենիք Երևան» և այլ զառանցանքների տեսքով։

Ծանոթագրություն՝ «Ջրի չորեքշաբթին» Ադրբեջանում կովկասյան պարսիկներից (թաթերից) յուրացված նախանովրուզյան տոներից է, որը նվիրված է բնության չորս տարերքներից ջրին»։

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբնեջանցի պատգամավորներ։ Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։

News.am