2022-02-22 20:43
Լրատվական գործակալություններ
Պուտինը հայտարարել է Ղարաբաղում կարգավորման ծրագրի շուրջ համաձայնությունների լիարժեք ձեռքբերման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ադրբեջանական բանակցություններից հետո հայտարարել է Ղարաբաղում կարգավորման ծրագրի շուրջ բոլոր պայմանավորվածությունների լիարժեք ձեռքբերման կարևորության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերին։
«Հաստատվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը»,- ասել է Պուտինը ռուս-ադրբեջանական բանակցություններից հետո արված հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը: