ԵՄ երկրները նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ

ԵՄ նախարարները միաձայն համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ, որոնք ուղղված են 27 անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք «խաթարում են Ուկրաինայի ամբողջականությունը», ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է BBC-ն։

Բորելը մամուլի ասուլիսին հայտնել է, որ պատժամիոցները կտարածվեն «ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի-ի ճանաչմանը կողմ հանդես եկած ռուս խորհրդարանականների վրա, ինչպես նաև ռուս առաջնորդներին և այդ տարածքներում օպերացիաները ֆինանսավորող բանկերի վրա»:

Նրա խոսքով՝ դա կազդի Ռուսաստանի և ՌԴ կառավարության՝ կապիտալին, ֆինանսական շուկաներին և ԵՄ ծառայություններին հասանելիության վրա։

Սակայն, ըստ նրա, պատժամիջոցները դաշինքի պատասխանի միայն մի բաղադրիչն են լինելու, տեղեկացնում է News.am։