2022-02-23 15:40
Լրատվական գործակալություններ
Ուկրաինայի ԱԱՊԽ-ը հայտնել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին, փոխանցում է СТРАНА.ua-ն:
Նա նշել է, որ այն ենթադրում է հասարակական կարգի պաշտպանության ուժեղացում, տրանսպորտի տեղաշարժի սահմանափակում, քաղաքացիների փաստաթղթերի ստուգում։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահեստայինների զորակոչ հայտարարելու մաիսն հրամանագիր էր ստորագրել, տեղեկացնում է Mamul.am-ը: