2022-02-24 10:54
Լրատվական գործակալություններ
0
ՌԴ ՊՆ․ Ուկրաինայի ՀՕՊ համակարգը և ավիաբազաների ենթակառուցվածքները շարքից դուրս են հանվել
Ռուսական զինված ուժերը ճնշել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և շարքից դուրս են հանել ուկրաինական ավիաբազաների ենթակառուցվածքը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինայի սահմանապահ ծառայության զինծառայողները ռուսական ստորաբաժանումներին ոչ մի դիմադրություն ցույց չեն տալիս, հայտնել են ՊՆ-ից։
«Օտարերկրյա լրատվամիջոցների տեղեկատվությունը Ուկրաինայի տարածքում իբր խոցված ռուսական ինքնաթիռի մասին չի համապատասխանում իրականությանը», - ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը։