2022-02-24 10:54
Լրատվական գործակալություններ
Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա
Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: