2022-02-24 10:55
Լրատվական գործակալություններ
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղի հայերի հետ կապի մեջ է, տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ»,–նշված է գրառման մեջ։
Անհրաժեշտության դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել դեսպանություն հետևյալ հեռախոսահամարներով.
+380442349005, +380671090506, +380689602524, +380685000782։