ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր միջոցներ կիրառելու հարցը

Եվրամիությունը Ռուսաստանին հորդորում է անհապաղ դադարեցնել Ուկրաինայում մարտական գործողություններն ու դուրս բերել զորքը, ասվում է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համատեղ հայտարարության մեջ։

Փաստաթղթի համաձայն` «ուժի նման կիրառում չպետք է տեղի ունենա 21-րդ դարում»։

Նշվում է, որ ԵՄ–ի առաջնորդները Ուկրաինայի նկատմամբ գործողություններ սկսելուց հետո կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը։

«Միշելը Եվրախորհրդի հրատապ արտահերթ հանդիպում է հրավիրել։ ԵՄ առաջնորդներն այսօր կքննարկեն ճգնաժամն ու սահմանափակման ապագա միջոցները, որոնք Ռուսաստանի համար ծանր հետևանքներ են ունենալու», – ասվում է փաստաթղթի մեջ։

Այս գործողությունները ձեռնարկվելու են անդրաատլանտյան գործընկերների հետ համակարգմամբ ։

ԵԱՀԿ նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն կոչ է արել ՌԴ–ին դադարեցնել ռազմական գործողությունները։

«Ես վճռականորեն դատապարտում եմ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունները։ Դա ոչ միայն ԵԱՀԿ սկզբունքների լուրջ խախտում է, այլ որն ավելի կարևոր է` միլիոնավոր մարդկանց կյանքեր լուրջ վտանգի են ենթարկվում։ Կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտությանը», – Twitter–ի իր էջում գրել է Ռաուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա։