2022-02-24 17:17
Լրատվական գործակալություններ
Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր ուղարկել Ուկրաինա
Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր չկան և այնտեղ նրանց տեղափոխելու ծրագրեր նույնպես չկան։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Բրյուսելում մշտական ներկայացուցիչների նիստի արդյունքները։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային, սակայն անվտանգության ամուր երաշխիքներ ենք տրամադրում միայն ՆԱՏՕ–ի դաշնակիցներին»,- ասել է նա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Sputnik Արմենիա