Կիևը հաստատում է՝ ռուսական զորքերը գրավել են Չեռնոբիլի ԱԷԿ-ը և Գոստոմելի օդանավակայանը

Չեռնոբիլի ԱԷԿ-ը և Գոստոմելի օդանավակայանը անցել են ռուսական զինված ուժերի վերահսկողության ներքո: Այդ մասին ՈՒՆԻԱՆ-ին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միխայիլ Պոդոլյակը, մեկնաբանելով Չեռնոբիլի ատոմակայանի կորուստը նշել է, որ «ծանր մարտերից հետո մենք կորցրել ենք վերահսկողությունը Չեռնոբիլի նկատմամբ: ԱԷԿ-ի, միջուկային թափոնների պահեստի վիճակն անհայտ է»:

Ավելի ուշ Ուկրաինայի վարչապետը ևս հաստատել է Չեռնոբիլի գոտու նկատմամբ վերահսկողության կորստի մասին տեղեկությունները, տեղեկացնում է News.am: