«Հրապարակ»․ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ ԵՐԵՎԱՆԸ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿՈՒՆԵՆԱ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` մարտի կեսին ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կստանձնի Երևանի կառավարումը:

Թերթը գրում է նաև, որ դեռևս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք իմքայլական ավագանին օրենքում փոփոխություն է արել և հավելյալ 2 փոխքաղաքապետի հաստիք բացել։

«Օրենքը մի հատ փոխել են պատերազմից հետո, երբ քաղաքապետի` քաղպաշտպանության գծով տեղակալ ավելացրին, մեկ էլ վերջերս, երբ հանվեց գլխավոր ճարտարապետի հաստիքը, և տեղը դրեցին փոխքաղաքապետի հաստիք։ Առաջ 3+1 էր, հիմա դարձավ 5+1»,- ասել է «Հրապարակի» աղբյուրը։

Ստացվում է` ցանկացած պահի ավագանին կարող է նոր տեղակալ նշանակել։

Նշենք, որ երկայում Երևանի քաղաքապետը 4 տեղակալ ունի 1-ը՝ առաջին տեղակալ, 3-ը՝ տեղակալ։

Հավելենք` Տիգրան Ավինյանը 2018 թվականի մայիսից մինչև 2021 թվականի օգոստոսը ՀՀ փոխվարչապետն էր։

2022–ի փետրվարի 11-ին նա «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ է։

Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։

Նրա փոխարեն դեկտեմբերի 25–ին Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Հրաչյա Սարգսյանը։

Sputnik Արմենիա