2022-02-25 13:12
Լրատվական գործակալություններ
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի շուրջ
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի շուրջ։ Նման լուրեր են հրապարակել ԶԼՄ–ները` հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է նաև, որ Կիևին անվտանգության երաշխիքներ են պետք դրա համար։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն արդեն ասել էր, որ չի վախենում Մոսկվայի հետ քննարկել ցանկացած հարց, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: