2022-02-25 13:25
Լրատվական գործակալություններ
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումներին
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումներին։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է Sputnik Վրաստանը։
Ուկրաինայում իրադրության սրման պատճառով երեկ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովում որոշում էր ընդունվել Ռուսաստանի դեմ սահմանափակումների նոր փաթեթ ընդունելու մասին։
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ պատժամիջոցները չեն համընկնում Վրաստանի ազգային շահերի հետ։
«Ցանկանում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ հաշվի առնելով ազգային շահն ու ժողովրդի շահերը` Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին։ Քանի որ, կրկնում եմ, դա միայն ավելի կվնասի մեր երկրին ու մեր բնակչությանը»,–հայտարարել է Ղարիբաշվիլին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։