2022-02-25 16:00
Լրատվական գործակալություններ
0
The Washington Examiner․ Զելենսկին թաքնվել է բունկերում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թաքնվել է բունկերում՝ Կիևին ռուսական զորքերի մոտենալու պատճառով։
Հայտնում է ամերիկյան The Washington Examiner-ը` հղում անելով ներկա պահին Ուկրաինայի մայրաքաղաքում աշխատող իր թղթակցի տեղեկություններին։
«Նա գտնվում է բունկերում, որը, պարզ է, գաղտնի վայրում է, թեև Զելենսկին ասում է, որ ինքը Կիևի կենտրոնական հատվածում է», - CNN-ին ասել է The Washington Examiner-ի թղթակից Մեթյու Շանսը այն բանից հետո, երբ Ուկրաինայի ղեկավարը հերթական տեսաուղերձով է դիմել ուկրաինացիներին:
Ի դեպ, այսօր, կեսօրին Իտալիայի վարչապետը հայտարարել էր, որ Զելենսկին իր հետ կապի դուրս չի եկել, թեև իրենք նախապես պայմանավորված են եղել դրանից 1,5 ժամ առաջ հեռախոսազրույց ունենալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։