Կիևում զանգվածաբար զենք են բաժանում բոլոր ցանկացողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կիևում արդեն բաժանվել է 18 000 ավտոմատ։

 

Համացանցում տեսանյութ է տարածվել, որի համաձայն` Ուկրաինայի մայրաքաղաքում բոլոր ցանկացողնրին զենք են բաժանում` առանց փաստաթղթերն ստուգելու ու գրանցելու։

Տեսանյութի հեղինակի մեկնաբանմամբ` այն նկարահանվել է Կիևի հյուսիսային` Օբոլոնի շրջանում՝ Դնեպրի աջ ափին։

Տեսանյութում զինվորական համազգեստով անձինք ավտոմատներով արկղերը բեռնաթափում ու բացում են հենց փողոցում` դրանցում առկա զենքը հանձնելով քաղաքացիական հագուստով մարդկանց։

Տեսանյութում լսվում է, որ կազմակերպիչներից մեկը կոչ է անում. «Պաշտպանե՛ք ձեր պետությունը՝ Ուկրաինան»։

Ի պատասխան հնչում է «Փա՛ռք Ուկրաինային» բացականչությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։