Պուտինն ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չենթարկվել նացիստներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողներին Կիևում իշխանությունն իրենց ձեռքը վերցնել։ Այս մասին նա ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի հետ հրատապ խոչհչդակցության ժամանակ, փոխանցում է РБК-ն։

«Եվս մեկ անգամ կոչ եմ անում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին. թույլ մի տվեք նեոնացիստներին և բենդերականներին որպես կենդանի վահան օգտագործել ձեր երեխաներին, կանանց և ծերերին, իշխանությունը ձեր ձեռքը վերցրեք։ Կարծես թե, մեզ ձեզ հետ ավելի հեշտ կլինի հաշտվել, քան թմրամոլների և նեոնացիստների այս հանցախմբի հետ, որոնք հաստատվել են Կիևում և պատանդ են վերցրել ամբողջ ուկրաինացի ժողովրդին»,- ասել է նա։

Պուտինը նաև ասել է, որ Ուկրաինայում ռուս սպաները «համարձակ, պրոֆեսիոնալ և հերոսաբար» են գործում, տեղեկացնում է News.am։