Զելենսկի. Պետք է փակենք ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինային հետագա օգնության ցուցաբերումը։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Instagram-ի իր էջում, հաղորդում է «УНИАН»-ը։

Նա հավելել է, որ «եկել է Ուկրաինայի եվրաինտեգրման հստակ կուրսը որոշելու պահը»։

«Եկել է վճռական պահը, երբ պետք է փակենք ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը։ @charlesmichel-ի հետ քննարկել ենք հետագա օգնությունն ու ուկրաինացիների հերոսական պայքարն իրենց ազատ ապագայի համար»,- գրել է Զելենսկին, տեղեկացնում է News.am։