Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ»

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը «Հեղափոխական բացատրական բառարան» վերտառությամբ գրառում է կատարել:

«1. Երբ պոպուլիստ հեղափոխականը հայտարարում է, որ ինքը ժողովրդի ծառան» է, ուրեմն ինքը ծառայեցնելու է ժողովրդին։

2. Երբ նույն կերպարը հայտարարում է, որ ինքը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, ուրեմն ինքը զոհելու է հայրենիքն ու մյուսներին, իսկ ինքը թաքնվելու է բունկերում։

3. Երբ պոպուլիստն օգտագործում է «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» ձևակերպումը, ուրեմն պատրաստվում է զոհել բոլորին՝ բացի իրենից։

4. Երբ հեղափոխական պոպուլիստն իշխանության է գալիս հակակոռուպցիոն լոզունգներով և անիծում պադավատապետությունը, ուրեմն սպասվում է աննախադեպ թալան ու գռեհիկ պադավատապետություն։

5 Երբ «ռազմահայրենասեր» դարձած պոպուլիստը գոռում է «Էս ինչը էն ինչ է, և վե՛րջ», ուրեմն ինքն «էս ինչն» ուրանալու է ու հանձնի թշնամուն, իսկ «էն ինչը» հանելու է աճուրդի՝ հանուն սեփական աթոռի», - նշել է պատգամավորը:

Aysor.am