2022-02-28 09:44
Լրատվական գործակալություններ
ԵՄ-ն ամբողջությամբ կփակի իր օդային տարածքը Ռուսաստանի համար
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիությունը ամբողջությամբ կփակի միության օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: Այս մասին հայտնում է «Լենտա.Ռուն»։
Նշվում է, որ այդ որոշումը կառնչվի ինչպես ուղևորատար օդանավերին, այնպես էլ մասնավոր բիզնես-ջեթերին: Սահմանափակումը կգործի Եվրամիության բոլոր երկրներում, տեղեկացնում է News.am-ը: