2022-02-28 11:20
Լրատվական գործակալություններ
0
Ռուսաստանի ԿԲ-ն վերաֆիանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է միանգամից 10․5 տոկոսային կետով
Ռուսաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել մինչև 20%: ԿԲ-ն դա բացատրել է ֆինանսական ու գնային կայունությունը պահպանելու և քաղաքացիների խնայողություններն արժեզրկումից պաշտպանելու ձգտմամբ։
Մինչ փետրվարի 28-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9․5% էր, տեղեկացնում է Lragir.am-ը։