Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցությունների

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է բելառուսա-ուկրաինական սահմանի տարածք՝ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցության համար, հայտնում է УНИАН-ը։

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին։

Նշվում է, որ բանակցությունների առանցքային հարցը կրակի անհապաղ դադարեցումը և զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից, տեղեկացնում է News.am-ը։