Զելենսկին խնդրանքով կրկին դիմել է ԵՄ-ին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել է Եվրամիությանը այդ կազմակերպությանը անդամակցելու խնդրանքով: Նա այդ մասին խոսել է Telegram-ում հրապարակված տեսաուղերձում։

«Մենք դիմում ենք Եվրամիությանը Ուկրաինայի՝ նոր, հատուկ ընթացակարգով անդամակցության հարցով։ Մենք շնորհակալ ենք գործընկերներին, որ մեր կողքին են, բայց մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ և, ամենակարևորը, հավասար պայմաններում», - ասել է Զելենսկին։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ եկել է վճռորոշ պահը, որպեսզի դադարեցվեն բազմամյա քննարկումները, և որոշում կայացվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա: