2022-02-28 15:25
Լրատվական գործակալություններ
0
Պեսկով․ ՌԴ-ն նախապատրաստվել է հնարավոր, այդ թվում՝ ամենածանր պատժամիջոցներին
ՌԴ-ը նախապատրաստվել է հնարավոր, այդ թվում՝ ամենածանր պատժամիջոցներին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին և նշում, որ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանի Դաշնությունում բավականին երկար ժամանակ պլանային նախապատրաստություն է իրականացվել հնարավոր պատժամիջոցների, այդ թվում՝ ամենածանր պատժամիջոցների նկատմամբ, որոնց մենք այժմ բախվում ենք»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ պահանջվում է գերատեսչությունների վերլուծություն և համակարգում, որպեսզի հնարավոր լինի պատասխան միջոցներ ձեռնարկել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: