Anonymous-ի հաքերները կոտրել են ավելի քան 300 ռուսական կայք

Anonymous հաքերային խումբը հարձակման է ենթարկել ավելի քան 300 ռուսական կայքեր, այդ թվում՝ ՏԱՍՍ, Forbes, «Կոմերսանտ», «Իզվեստիա» պարբերականների կայքերը, հաղորդում է «Մեդիազոնան»։

Այս էջեր մուտք գործող օգտատերերը դրանց բովանդակության փոխարեն տեսնում են ուկրաինական պատերազմին վերաբերող գրառում, որում ռուսական կողմին կոչ է արվում դադարեցնել արյունահեղությունը և «տղաներին ու ամուսիններին ստույգ մահվան չուղարկել»։ Գրառման մեջ նաև նշված է 5300 թիվը, որն, ըստ հաքերային խմբի, 4 օրում Ռուսաստանի մարդկային կորուստների պատկերն է՝ ավելի շատ քան չեչենական պատերազմի ողջ ընթացքում։

Իրականում որքան են ռուսական կողմի կորուստները՝ պաշտոնական թիվ չի հրապարակվում։

Ukrinform-ի տեղեկություններով Anonymous միջազգային հաքերային խումբը կոտրել է նաև ՌԴ կառավարությանը, պետական ​​լրատվամիջոցներին և բանկերին պատկանող բազմաթիվ կայքեր, ինչպես նաև Բելառուսի առաջատար բանկերի, այդ թվում՝ Belorusbank-ի, Priorbark-ի և Belinvestbank-ի կայքերը, տեղեկացնում է Factor.am: