Բորել․ Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները թանկ կարժենան Եվրոպային

Եվրամիությունը խնդրել է Մադրիդի իր արբանյակային կենտրոնին Ուկրաինային ռուսական զորքերի տեղաշարժի մասին հետախուզական տվյալներ տրամադրել։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հավելելով, որ Եմ երկրները լի են վճռականությամբ հետագայում ևս մեծացնել իրենց երկկողմ ռազմական աջակցությունը Կիևին։

Ընդ որում, նա նշել է, որ ԵՄ-ի պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ռուսաստանի դեմ, թանկ կարժենան Եվրոպային։

«Բայց մենք պետք է պատրաստ լինենք գին վճարել, այլապես ապագայում մենք ստիպված կլինենք շատ ավելի բարձր գին վճարել։ Ռուսաստանի հետ հարաբերություններն այլևս չեն որոշվելու առևտրով», -ասել է Բորելը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ցույց է տալիս, որ Եվրամիության էքզիստենցիալ խնդիրն է նվազեցնել իր կախումը ռուսական նավթից և գազից և անցնել վերականգնվող աղբյուրներին և ջրածնին։

«Դուր է գալիս դա ձեզ, թե ոչ, էներգիան դուրս չի գա հակամարտությունից», — հայտարարել է Բորելը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք կախում ունենք ռուսական գազից ... և էքզիստենցիալ քաղաքականությունն է նվազեցնել այդ կախվածությունը», - ասել է նա: Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ Եվրոպայի համար, որը Ռուսաստանից ներկրում է իր գազի մոտ 40 տոկոսը, այդ անցումը հեշտ չի լինի։

«Շուկաներում մրրկայնություն կլինի, և դա կբարձրացնի գները, և սպառողները կվճարեն դրանք։ Հնարավոր է, որ մենք կարող ենք սուբսիդիաներ սահմանել առավել խոցելի մարդկանց պաշտպանության համար, բայց մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ մեր գործողություններն ու արձագանքները տնտեսական հետևանքներ կունենան, և մենք պետք է պատրաստ լինենք դրան», - ասել է նա, տեղեկացնում է News.am։