324 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 420 156

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 324-ով և դարձել 420 156: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8 088 մարդ, կատարվել է 2 898 664 թեստավորում (+4 076), առողջացել են վարակվածներից 402 916-ը (+1 239): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 17-ով և դարձել 8 478։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն էլ հասել է 1 612-ի, տեղեկացնում է Sputnik Արմենիա։