2022-03-01 14:59
Լրատվական գործակալություններ
Վալերի Գերգիևին հեռացրել են Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբից
Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբն ազատել է ռուս դիրիժոր Վալերի Գերգիևին գլխավոր դիրիժորի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ավելի վաղ երաժիշտին խնդրել էին հստակ դիրքորոշում զբաղեցնել Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով DPA գործակալությանը։
Փետրվարի 25–ին Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռայթերը հայտարարել էր, որ եթե Վալերի Գերգիևն «իր դիրքորոշումը չհայտնի մինչև երկուշաբթի, նա չի կարողանա մնալ գլխավոր դիրիժորի պաշտոնում»։
Այսօր` մարտի 1–ին, Ռայթերը հայտարարեց, որ Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը խզում է պայմանագիրը Գերգիևի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։