2022-03-01 15:00
Լրատվական գործակալություններ
Կշարունակենք, մինչև հասնենք մեր նպատակին. Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում ռազմական գործողության մասին
Ռուսական բանակը կշարունակի «հատուկ գործողությունն» Ուկրաինայում՝ մինչև որ հասնի իր առջև դրված նպատակին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խմբավորումները կշարունակեն հատուկ գործողության անցկացումը, մինչև որ հասնեն իրենց առջև դրված նպատակին»,- ասել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ «հատուկ գործողության» գլխավոր նպատակն է պաշտպանել Ռուսաստանը Արևմուտքի կողմից ռազմական սպառնալիքից:
«Մեզ համար գլխավորն է պաշտպանել Ռուսաստանի Դաշնությունը Արևմուտքը երկրների ստեղծած ռազմական սպառնալիքից, որոնք փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին մեր երկրի դեմ»,- ասել է նա, տեղեկացնում է Aravot.am-ը: