Զելենսկին հետ է կանչել դեսպաններին Վրաստանից և Ղրղըզստանից

Ուկրաինան հետ է կանչում իր դեսպաններին Վրաստանից և Ղրղըզստանից։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում հրապարակված տեսաուղերձում։

Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ երկրի դիվանագետներն այժմ արդար և բացարձակապես անհրաժեշտ որոշումներ են կայացնում այն ​​երկրների նկատմամբ, որոնք «իրենց խոսքով դավաճանել են միջազգային իրավունքին», տեղեկացնում է News.am։