ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐ. ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ, ՓԱՇԻՆՅԱՆ, ԶԵԼԵՆՍԿԻ
Ապոկալիպսիսի ձիավորները չորսն էին
Վարչապետի պաշտոնում առաջին իսկ քայլերից Փաշինյանին համեմատել են միայն Սահակաշվիլիի և Զելենսկիի հետ։ Այդ եռյակն իշխանության է եկել պոպուլիզմի ալիքի վրա և պատերազմ բերել իր ժողովրդին. ասենք, Զելենսկին հրեա է, այլ ոչ թե ուկրաինացի։ Բոլոր երեքին անվանել են ծաղրածու, մեկին՝ նույնիսկ «հարբած»։ Նրանք բաժանել են իրենց ժողովուրդներին հեղափոխականների և կոռուպցիոներ-հակահեղափոխականների, սևերի ու սպիտակների, ռուսաց լեզուն մայրենի համարողների և «մովա»-ով խոսողների, Ռուսաստանի հետ համագործակցության օգտին հանդես եկողների և արևմտյան ժողովրդավարության մասին առասպելին դեռևս հավատացողների։
Բոլոր երեքն էլ սրբորեն հավատում էին, թե Արեվմուտքը կգնահատի (կայուն արժույթով) իրենց ժողովուրդներին ժողովրդավարության միասնական մսուր քշելու իրենց ձգտումը։ Միխոյի սպասելիքները մասամբ արդարացան, իսկ Փաշինյանի առաջին ճամփորդությունները դեպի Եվրոպա և ԱՄՆ փոխարկվեցին մեծ հիասթափության. իշխանության հակասահմանադրական զավթման տնաբույծ առաջնորդը հասկացավ, որ ժողովրդավարության համար Եվրոպան և ԱՄՆ-ը փող չեն տալիս։ Փող տալիս են Ռուսաստանից կտրվելու համար։ Երբ Փաշինյանն առաջին անգամ դատարկաձեռն վերադարձավ հայրենիք, այնքան շվարած էր, որ գանգատվեց եվրոպացիներից օդանավակայանում իրեն դիմավորող լրագրողներին…
Մենք խնդիր չենք դնում հնարավորինս շատ նույնանման հատկանիշներ գտնել այդ գործիչների մեջ, չնայած գայթակղությունը մեծ է։ Երբ Զելենսկին հեռուստաէկրաններին հայտնվեց նացիստական ռեժիմի ապառազմականացմանն ուղղված ռազմական գործողության սկսվելուց 5 ժամ անց, հետխորհրդային տարածքում մարդիկ միանգամից կարծիք արտահայտեցին, որ Զելենսկին փողկապ չի կապել, որպեսզի չծամի դա՝ 2008-ի պատերազմի օրերին Միխոյի օրինակով: Ի դեպ, Արևմուտքը պաշտոնապես խոստովանել է, որ այն պատերազմը սանձազերծել Էր Սահակաշվիլին: Դրա արդյունքներով Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Հետխորհրդային տարածքում եռյակի կրկեսախաղը մոտենում է ավարտին, մտահոգում է լոկ այն, որ Ապոկալիպսիսի ձիավորները չորսն էին, լիարժեք «մարտական լրակազմի» համար պակասում է մեկը. հուսանք, որ նա ի հայտ կգա Հարավային Կովկասի սահմաններից դուրս ինչ-որ տեղում:
Վրաստանի համար Սահակաշվիլին անցյալն է, որն այլևս երբեք չի վերադառնա, Զելենսկին անհամատեղելի է նոր չեզոք Ուկրաինայի հետ, Փաշինյանը փողոցային բողոքի ալիքի շեմին է, ընդ որում ընդդիմությունը վճռական է տրամադրված, իսկ զանգվածներն արդեն իրենց մաշկի վրա զգացել են պոպուլիզմի բոլոր կործանարար հետևանքները։ Այդ գործիչները երեքն էլ աչքի են ընկնում բացահայտ ռուսատյացությամբ. նախքան իշխանության զավթումը Փաշինյանը պնդում էր, թե 2016-ի պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի հրահրումով, որը ցանկանում էր Ադրբեջանին ներգրավել ԵԱՏՄ-ում։ Ընդդիմություն եղած ժամանակ նա կասկածի տակ էր առնում ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանի ընդգրված լինելու նպատակահարմարությունը, իսկ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը՝ առանց վարանելու և որևէ հիմնավորման կալանավորեց այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար գեներալ Յուրի Խաչատուրովին։
Սահակաշվիլին և Զելենսկին իրենց քաղաքականության անկյունաքարը դարձրեցին Ռուսաստանի հանդեպ ատելությունը, ինչի արդյունքում «Փառք Ուկրաինային» կարգախոսին փոխարինելու եկավ «Փառք Ուկրաինային՝ Ռուսաստանի կազմում» կարգախոսը։ Հակապուտինյան կոալիցիայի գաղափարը խեղդվեց սաղմնային վիճակում, Զելենսկին Սահակաշվիլիի օրինակով արձանագրեց, որ Արևմուտքն իրեն մենակ է թողել ռուսական բանակի հետ դեմ առ դեմ, կրկնվել է հնգօրյա պատերազմի պատմությունը, երբ ՆԱՏՕ-ի աջակցությունը սահմանափակվեց ծովային ոչ մեծ զորաշարժերով։ Փոխարենը Միխոն օրերս դատարան ներկայացավ Ուկրաինայի պետական դրոշի գույների հագուստով։ Վերջին հյուրախա՛ղը, շտապեք դիտել։
Հավաքական Արևմուտքը պարտադրում է Զելենսկիին շարունակել դիմադրությունը։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը հայտնել է օտարերկրյա երկու լեգեոնների մասին, որոնք պատրաստ են կռվել ուկրաինացիների կողմից: Մի՞թե վարձկանները որոշել են կամիկաձեներ դառնալ։ Ուկրաինացիները փախչում են երկրից, իսկ լեգեոնականները մարտի են նետվում՝ նացիստների գումարտակների հետ ձեռք ձեռքի տված։ Հատուկ նրանց համար իրականացվում է սպառազինությունների մատակարարում, որոնք գործարկվում են փողոցային մարտերի պայմաններում...
Պուտինը չսպասեց, մինչև Զելենսկին կիրականացնի «կեղտոտ ռումբի» միջոցով Ուկրաինան միջուկային տերություն դարձնելու գաղափարը։ Այդ մտադրության մասին «Նեզալեժնիի» նախագահը վերջերս հայտարարեց Մյունխենում։ Այդ հայտարարությունը համեմատում են Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտության հետ, որն անհնար էր գնահատել այլ կերպ, քան Հայաստանի միակողմանի ելք բանակցային գործընթացից։ Վեճերն այն առնչությամբ, թե արդյոք այդ հայտարարությունը հիմարության հետևանք էր, թե՞ խոսքը մտածված սադրանքի մասին է, շարունակվում են առ այսօր։ Տեղեկություններ կան, որ Նիկոլին փորձել են համոզել, որ ելույթ չունենա Ստեփանակերտի այդ հանրահավաքում…
Վրաստանում մինչ օրս վիճում են՝ արդյոք ռուս խաղաղապահների վրա հարձակումը ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների արկածախնդրության դրսևորումն էր, թե՞ Սահակաշվիլին այդ քայլին դիմեց ինքնուրույն: Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողությունն սկսվել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի նկատմամբ ռուսական զորքերի ուժգնացված հսկողությունից, դրա միջուկային թափոնները կբավականացնեն բնավ ոչ մեկ «կեղտոտ ռումբ» պատրաստելու համար, մյուս ատոմակայանները նույնպես հսկողության տակ են առնվել:
Զելենսկիին սպասում են Ելիսեյան դաշտերում և Բեյքեր-սթրիթում
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Զելենսկիին քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամության մասին։ Այն, որ Ուկրաինայի նախագահը բնակարան ունի Լոնդոնում՝ Բեյքեր-սթրիթում, հայտնի է վաղուց, ինչպես որ, ի դեպ, բոլորը գիտեն նաև օֆշորներում նրա միլիոնանոց հաշվեհամարների մասին։ Զելենսկին աղքատ մարդ չէ, այնպես որ Արևմուտքում նրան կընդունեն գրկաբաց։
Սահակաշվիլիին նույնպես սկզբում սպասում էին Բրյուսելում ու Վաշինգտոնում, այժմ սպասում են միայն վրացական բանտում։ Պատերազմ սանձազերծելով վաշինգտոնյան շրջկոմի հրահանգով՝ Զելենսկին շարունակում է ստել, թե իբր՝ Պուտինը չէր ձգտում Դոնբասի ճգնաժամի քաղաքական կարգավորման։ Ռուս լրագրողները չզլացան հաշվարկել, որ վերջին ամիսների ընթացքում ՌԴ նախագահը քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին խոսել է 137 անգամ։
Եթե «համաշխարհային կառավարությունը» նպատակադրվեր արյունալի փորձությունների ենթարկել երեք ժողովուրդներին, ապա այդ հրեշավոր մտահղացման լավագույն մարմնավորումը կլիներ հենց երեք ծաղրածուներին պետության առաջին դեմքեր և գերագույն գլխավոր հրամանատարներ կարգելը։ Ժողովրդներին պոպուլիստ քաղաքական գործիչներ պարտադրելու սցենարը ներկայացրեցին իբրև համաժողովրդական կամարտահայտություն՝ գունավոր հեղափոխությունների միջոցով։ Ծաղրածուները ծրագրավորված են ոչնչացնելու, ժխտելու, ստելու և ատելության սերմանելու:
Երեքն էլ, թաքնվելով ժողովրդավարական կարգախոսների հետևում, վարել են իրենց ժողովուրդների հիմարացմանը միտված քաղաքականություն։ Կանխատեսումներ կան, որ ուկրաինական ճգնաժամի հաղթահարումից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիմակայությունը կարող է փոխադրվել Հարավային Կովկաս, որտեղից վաշինգտոնյան շրջկոմը ցանկանում է հեռացնել 102-րդ ռուսական ռազմակայանը ։ Միխոն, Նիկոլը և թմրամոլ (ըստ Պյոտր Պորոշենկոյի վարկածի) հրեա Զելենսկին ձախողեցին այն ամենը, ինչ հնարավոր էր ձախողել, իսկ հղումներն այն փաստին, թե անցած դարում գերմանացիները իշխանության բերեցին Հիտլերին, չեն արդարացնում ոչ մի ժողովրդի։ Հիմարությունն ընդհանրապես դժվար է արդարացնել. ադրբեջանցիների կողմից բռնազավթված Հայաստանում թանկարժեք բաճկոններով ոմն պարոնայք խոսում են Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» մասին։ Եվ դա այն դեպքում, երբ դեպի Երևան զավթիչների ռազմերթը զսպում են միայն ռուս զինվորականները։ Թող ավելի լավ է մտորեն Ալիևի խոսքերի շուրջ՝ Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա նոր ձևաչափի մասին։
Հեռացող քաղաքական կերպար
«Ռուսական ագրեսիայի» մասին թեզեր կարելի է բարբաջել միայն ամերիկյան ԿՀՎ-ի և բրիտանական ՄԻ-5-ի հատուկ առաջադրանքով: Թե՞ ոմանց թվում է, թե ծանր սպառազինությունը հատուկ կառուցված ճանապարհներով Սյունիքում ու Գեղարքունիքում զավթիչների դիրքեր է բերվել դիրքային պատերազմում մեկանգամյա օգտագործման համար։
Ցուցանշական է, որ ուկրաինական իրադարձությունների խորապատկերին ԿՀՎ-ի և ՄԻ-5-ի գործակալների ինքնաբացահայտումը տեղի է ունենում բացառապես այն առանցքային թեզի միջոցով, թե Ռուսաստանի գործողություններին հավանություն են տալիս միայն Կրեմլի գործակալները: Այլ կերպ ասած, ակնհայտն արձանագրելու համար. օրինակ՝ այն, որ Ուկրաինայի իշխանությունները Արցախի դեմ բոլոր երեք ագրեսիաներում եղել են Ադրբեջանի կողմից, պետք է Կրեմլի գործակալ լինել։
Իսկ ո՞վ պիտի լինես, որ չհասկանաս, որ Կիևում 25 հազար միավոր զենք բաժանելը ԿՀՎ հատուկ գործողությունն է պարտիզանական ջոկատներ ձևավորելու նպատակով, որոնց զոհ կարող են դառնալ նաև Ուկրաինայում բնակվող հայերը։ Ո՞վ պիտի լինես, որ չհասկանաս. Ստեփանակերտի զավթման բլիցկրիգից ադրբեջանցիներին հետ են պահում միայն ռուս խաղաղապահները։ Ծաղրածուների մասնակցությամբ կրկեսախաղը բոլոր երեք երկրներում մոտենում է ավարտին։ Չնայած դրան, հեռացող քաղաքական կերպարը՝ ի դեմս Ապոկալիպսիսի երեք ձիավորների, դեռևս ունակ է նոր ցնցումներ բերել ժողովուրդներին։
Վրացիները հեռատեսություն ցուցաբերեցին՝ ճաղերի հետևում փակելով Սահակաշվիլիին, Զելենսկիին ամեն օր հիշեցնում են 20-րդ դարի պատմությունը, երբ Մյունխենին հաջորդեց Նյուրնբերգը, իսկ Փաշինյանի քարոզչամեքենան՝ հանձին Գնել Ս.-ի, արդեն հայտարարել է (չե՛ք հավատա), թե իբր՝ Զելենսկին չկարողացավ կանխել պատերազմը, այնպես որ Փաշինյանին չի կարելի մեղադրել Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի համար։