ՌԴ ՊՆ–ն հրապարակել է իր զոհերի թիվը
Ուկրաինայում փետրվարի 24-ից իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական կողմից զոհվել է ավելի քան 490 զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հատուկ մարտական գործողությանը մասնակցող մեր ընկերների շրջանում կորուստներ կան՝ մարտական հերթապահության ժամանակ զոհվել է 498 ռուս զինծառայող, վիրավորվել են 1597–ը»,–ասել է ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նշենք, որ սրանք հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական կողմի հայտարարած առաջին պաշտոնական թվերն են։ Մինչ այդ ՊՆ–ն հայտնել էր, որ զոհեր ու վիրավորներ կան, բայց տվյալներ չէր հրապարակել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նաև ուկրաինական կողմի կորուստները։
Ըստ ՌԴ ՊՆ–ի` ուկրաինացի ազգայնականների և զինվորականների շրջանում մահացածների թիվը գերազանցում է 2870–ը, վիրավորների թիվը շուրջ 3700 է։
Հաստատված տվյալներով` գերեվարվել է 572 զինծառայող, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։