2022-03-03 11:26
Լրատվական գործակալություններ
Կատուների միջազգային ֆեդերացիան արգելել է ՌԴ–ից կատուների մասնակցությունը ցուցահանդեսներին
Կատուների միջազգային ֆեդերացիան (FIFE) արգելել է Ռուսաստանից կատուների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին առնվազն մինչև մայիսի 31-ը: Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ որոշումը կայացվել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների ֆոնին։
Բացի այդ, այն կատուները, որոնք ծնվել են Ռուսաստանում, չեն կարող տեղափոխվել մեկ այլ երկիր և գրանցել FIFE-ի հովանու ներքո թողարկված տոհմային գրքում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: