259 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 420 757

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 259-ով և դարձել 420 757: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 6 472 մարդ (-245), կատարվել է 2 906 066 թեստավորում (+3 382), առողջացել են վարակվածներից 404 157-ը (+486): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 12-ով և դարձել 8 505։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը` 1 617, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։