Լավրով․ Մենք պատրաստ ենք խոսել, բայց շարունակելու ենք մեր հատուկ գործողությունը

Ինչպես ապրել և ով պիտի ղեկավարի Ուկրաինան` պետք է որոշի Ուկրաինայում ապրող ժողովուրդը` այդ երկրի տարածքում ապրող ուկրաինացիներն ու այլ այլազգիները։ Այսօր առցանց մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության երաշխիքները»,– ասաց նա։

ՌԴ ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրերը պետք է անպայման Մոսկվային սպառնացող զենքի ոչնչացման մասին կետ ներառեն։

«Մենք պատրաստ ենք խոսել, բայց մենք շարունակելու ենք մեր հատուկ գործողությունը, քանի որ չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայում պահպանվեն ՌԴ–ի անվտանգությանը սպառնացող ենթակառուցվածքները։ Եվ դելիմիտարիզացիան այս իմաստով պետք է իրականացվի մինչև վերջ»,– ասաց նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։