2022-03-03 18:51
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ․ Մոտ 200 խորվաթ վարձկաններ ժամանել են Ուկրաինա
Խորվաթիայից մոտ 200 վարձկան անցյալ շաբաթ Լեհաստանի տարածքով ժամանել են Ուկրաինա և միացել երկրի հարավ-արևելքում գտնվող ազգայնականների գումարտակներից մեկին։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Զելենսկու խոսքով, Ուկրաինա կժամանեն մոտ 16000 օտարերկրյա վարձկաններ, որպեսզի կոմպենսացնեն ուկրաինական ուժայինների ջախջախիչ ռազմական ձախողումները։ Նրանց համար պաշտոնապես ներդրված է առանց վիզայի ռեժիմ»,- ասել է Կոնաշենկովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Նա պարզաբանել է, որ «միայն անցած շաբաթ Խորվաթիայից մոտ 200 վարձկան է ժամանել Ուկարինա` Լեհաստանի տարածքով, որոնք միացել են երկրի հարավ-արևելքում գտնվող ազգայնականների գումարտակներից մեկին»։